Մարդկանց կյանքում իրական հեքիաթներ, ամեն օր չի, որ պատահում են: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի համար 2014 թվականը հեքիաթային տարի էր. անձնական, գործնական հաջողություններ, ձեռքբերումներ ու նորամուծություններ: Եվ, որ ամենահետաքրքիրն է, տարին ամփոփվեց իրական հեքիաթում: Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմեց հետաքրքրիր ճամփորդության, սպասվող անակնկալների ու անձնական հարաբերությունների մասին:

 

-Արևիկ, վերջերս մեկնել էիք Հայաստանից: Գործնակա՞ն, թե՞ անձնական ուղևորություն էր:


-Մեկնել էի Լապլանդիա՝ Ռովանիեմի քաղաք, որտեղ նկարահանեցինք ամանորյա ֆիլմ, որը Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի Նոր տարվա գիշերը: Ֆիլմը կոչվում է  «Հեքիաթի հետևից»: Այնտեղ մնացել ենք չորս օր: Անմոռանալի, հեքիաթային օրեր ենք ապրել, որին հեռուստադիտողը ևս ականատես կլինի: Եղել ենք Սանտա կլաուսի նստավայրում, ամառանոցում, տանը, աշխատավայրում: Շատ խիտ ու հագեցած օրակարգ ունեինք. արթնանում էինք առավոտյան ժամը 6-7-ին, ամբողջ օրը նկարահանման մեջ էինք ու երեկոյան քայլելն անգամ դժվարանում էր: Սակայն հոգնածություն չէինք զգում, քանի որ վայելել ենք ամեն վայրկյանը:

 

Շարունակությունը` այստեղ: