PressIdent.am-ը գրում է. Համացանցում հաճախ եմ նկատում մեկնաբանություններ, թե հայն ուր, սեքսուալությունն ուր: Ասեմ, որ բնավ համաձայն չեմ: Մեր հայազգի հայտնի գայթակղիչ հայուհիներից բավական է միայն ամերիկաբնակ Քիմի և ռուսաստանաբնակ Վարդայի անունը տալ և պարզ կդառնա, որ իրականում հայ կանայք բնատուր գեղեցկությամբ և գրավչությամբ են օժտված, միայն թե Հայաստանում հաճախ այն դրվում է կաղապարների մեջ: Մեր օրերում շատ հայ աղջիկներ կամ քողարկում են իրենց սեքսուալությունը կամ ընկնելով ծայրահեղության մեջ վերածվում վուլգար կանանց: Սեքսուալությունից վուլգարություն մեկ քայլ է:


 

Վերջին շրջանում տարբեր կայքերում և բլոգներում ներկայացնում ենամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային ամենասեքսուալ հայ օգտատիրուհիներին և այլ սեքսուալների: Չգիտեմ այդցուցակները կազմողները սեքսուալ ասելով ինչ են հասկանում, սակայն, ըստ իս, այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել:

Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չէ, միայնխնամվածությունն ու հարդարվածությունը չէ, միայն բաց հանդերձներն ուանկաշկանդ կեցվածքը չէ, այլև, որ ամենակարևորն է կիրթ ու դաստիարակվածլինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը: Արտաքինն ու ներքինը պետք էփոխլրացնեն միմյանց և ներդաշնակ լինեն: Հուսով եմ, որ իմ շարքի կանայք հենց այդպիսինն են:

 

Ի դեպ, մեկ շաաաաատ կարևոր դիտարկում, ամենևին պարտադիր չէ` դուքհամակարծիք լինեք իմ ներկայացրած աղջիկների թեկնածության հետ, բայց դաամենևին չի նշանակում, որ մեկնաբանություններով պետք է նախշեք խեղճերին, այն,որ նրանք գեղեցիկ, գրավիչ կամ ցանկալի են որակվել, դա իրենց մեղքը չէ: Այդքան խիստ մի դատեք նրանց, գրելով, որ նրանց միայն դիմահարդարումն ուֆոտոշոփն ու փլաստիկ վիրահատություններն են այդպիսին դարձրել: Պարզապեսաչքի անցկացրեք և ուրախացեք, որ մենք գեղեցիկ, գրավիչ ու խնամված հայուհիներունենք:

 

 

Եվ այսպես, իմ սկսած շարքում հաջորդիվ ներկայացնում եմ երիտասարդ հաղորդավարուհի, ինչպես նաև մանեքենուհի Աննա Գրիգորյանին, ով ըստ իս մեր օրերի ամենահետաքրքիր, գրավիչ ու բնական սեքսուալությամբ օժտված հայուհիներից է:


Աննան շատերին ծանոթ է որպես հաղորդավարուհի, սակայն նա հաջողությամբ զբաղվում է նաև մանեքենուհու կարիերայով, թեև սովորել է բոլորովին այլ մասնագիտությամբ. Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն է ավարտել:


 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ