Վերջերս նորահայտ երգիչ Սարգիս Եղիազարյանը հանրությանը ներկայացրեց Սիրուշոյի «Ինձանից առավել» երգի իր տարբերակը: Երգը հանրությանը ներկայացվեց տեսահոլովակի տեսքով: Վերջինս մեկ օրում մեծ տարածում գտավ հայկական համացանցային իրականության մեջ: Արձագանքները բուռն եղան: Տեսահոլովակը մի քանի օրում ունեցավ հազարավոր դիտումներ: Հայտնի է, որ Սարգիսին իր շնորհավորանքն է փոխանցել Սիրուշոն՝ գեղեցիկ կատարման համար: