Բոնդապատումի ֆիլմերում գլխավոր դերը Դենիել Քրեյգից հետո կարող է խաղալ թխամորթ դերասան Իդրիս Էլբան: Դա հետեւում է այն կորպորատիվ նամակագրությունից, որը հրապարակվել է Sony Pictures Entertainment կինոընկերության վրա կատարված հաքերական գրոհի հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

   

Ինչպես հաղորդել Է Daily Beast հրատարակությունը, Բոնդի դերի համար բրիտանացի Էլբային առաջարկել է Sony Pictures Entertainment-ի համանախագահ Էմի Փասկալը: «Իդրիսը պետք է լինի հաջորդ Բոնդը»,- գրել է նա 2014 թվականի հունվարին ուղարկած նամակում: Դերասանը հայտնի է «Ռոք-ն-ռոլականը» (2008 թվական), «Թոփ» (2011 թվական), «Պրոմեթևս» (2012 թվական), «Խաղաղօվկիանոսյան բնագիծ» (2013) կինոնկարներում խաղացած դերերով:   

 

Daily Beast-ի տվյալներով՝ Էլբայի թեկնածությունը քննարկվել է մի քանի տարի. եթե նրան հաստատեն, նա կդառնա առաջին թխամորթ Ջեյմս Բոնդը:

 

Ներկայիս 007 գործակալ Դենիել Քրեյգն այժմ չորրորդ անգամ է նկարահանվում այդ դերում. բոնդապատումի 24-րդ ֆիլմում՝ «007. Սպեկտր», այն պետք է էկրան բարձրանա 2015 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: