Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան  այժմ կենդանի երգեցողությամբ է զբաղվելու: Նա նոր երաժշտական խումբ է ստեղծել, որը  կոչվում է AV Band`  իր անվան սկզբնատառերով։

 

Խմբի կազմում աշխատում են 4 երաժիշտ և անձամբ ինքը։ Սոցիալական ցանցի իր էջում նա գրել էր, որ նորաստեղծ խումբն արդեն իր առաջին փորձն է արել։ Նա նաև իր նոր խմբի հետ լուսանկար է տեղադրել` փորձի ժամանակ։ Երաժիշտների շապիկներին պարուհու նկարն է պատկերված։

Анастасия Волочкова создала свою музыкальную группу