Sony Pictures Entertainment ընկերությունը կարող Է 75 միլիոն դոլար կորցնել իր «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրության արգելման պատճառով, որտեղ խոսքը վերաբերում է Հյուսիսային Կորեայի գործող առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Varierty-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ երկու աղբյուրներ:

 

Կորուստները ներառում են 44 միլիոն դոլար, որը կազմում է կինոնկարի բյուջեն, ու եւս 30 միլիոն դոլար, որ ծախսվել Է պրոմոարշավի, այսինքն՝ գովազդային վահանների, պլակատների, գովազդային հոլովակների եւ նման կարգի այլ բաների վրա: Ապահովագրությունը չի ծածկի բոլոր ծախսերը:

 

Sony Pictures-ն անմիջապես չեղյալ է հայտարարել «Հարցազրույց» ֆիլմի՝ դեկտեմբերի 25-ին նշանակված պրեմիերան այն բանից հետո, երբ կինոթատրոնների խոշորագույն ցանեցերը ահաբեկչական սպառնալիքների պատճառով հրաժարվել են ցուցադրել կինոնկարը: Sony Pictures-ում նաև հայտարարել են, որ չեն պատրաստվում «Հարցազրույցը» թողարկել ֆիզիկական կրիչների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: