Այսօր ամերիկացի երգչուհի Քրիսթինա Ագիլերայի ծննդյան օրն է: Նա դարձավ 34 տարեկան: Քրիսթինան, ով իռլանդական և էկվադորական արմատներ ունի համաշխարհային հայտնիության է հասել «Christina Aguilera» ալբոմի թողարկումից հետո:
Նա համարվում է ամենահաջողակ երգչուհիներից, ով վաճառել է ավելի քան 42 միլիոն ալբոմներ: Երգչուհու ծննդյան առթիվ ներկայացնում ենք նրա գեղեցիկ ֆոտոշարքերից մեկը, որն արվել է "People" ամսագրի համար: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Ռեժին Մաոն է: