Երգչուհի Մարին այս տարի նույնպես իր ամենասիրել տոնը Հայաստանում չի դիմավորելու: Ընտանիքի անդամների հետ նա մեկնելու է Վրաստան: Նախատոնական օրերին ESem.am-ը զրուցել է նրա հետ  ու պարզել, որ նա ամեն տարի մեծ ոգևորությամբ դեկտեմբերի կեսերից տանը տոնական շունչ է հաղորդում, զարդարում Տոնածառն ու սպասում Նոր տարվա գալուն :)

 

Մարիի հավաստմամբ՝ ամեն տարի պարտադիր ամանորյա նվերներ է գնում մտերիմների համար: «Մեծ ուրախությամբ եմ պատրաստվում տոնին, հարազատներիս համար նվերներ եմ գնում ու կեսգիշերին նրանց անակնկալներ մատուցում»:

 

Ըստ երգչուհու՝ ինքը նույնպես շատ է սիրում նվերներ ստանալ, բայց նախապես ոչ ոքի չի ասում, թե ինչի կարիք ունի: «Հատկապես ամանորյա նվերը պետք է անակնկալ լինի»,-  կարծում է երգչուհին:

 

 

Սիրում եմ Ամանորը, որովհետև հրաշքներ են լինում: 

Չեմ սիրում Ամանորը, որովհետև… ախր, շատ եմ սիրում :) 

Ամանորի գիշերն առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին, ովքեր այդ օրը կողքիս են լինում:

Տարվա մեջ միակ անգամն է, որ հանդիպում եմ Ձմեռ պապիկին:

Նոր տարվա գիշերը նամակ եմ գրում:

Նոր տարին ինձ համար հրաշք է:

 

 

Ամանորին միշտ հին, վատ հիշողություններից ու իրերից ազատվում եմ, ու ամեն ինչ նոր էջից եմ սկսում:

Ձմեռ պապիկից խնդրածս գաղտնիք է, որը հուսով եմ կիրականանա:

Ամանորյա սեղանի իմ ամենասաիրելի ուտեստը բլինչիկն է:)

Ամանորը վերջանում է փետրվարի 1-ին, երբ պատրաստվում ենք դասերին:

Սուրբ Ծննդյան տոնը ամենասիրելի տոնն է:

Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ժամանակ ես Տոնածառն եմ զարդարում :)

2014 թվականն շատ լավ, ուրախ տարի էր:

2015 թվականից ակնկալում եմ, որ ուրախ առիթներ էլ ավելի շատ կլինեն:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը