Ջորջ Կլունի և Ամալ Ալամուդդին զույգը համարվել է 2014թ.-ի ամենահայտնի զույգը Հոլիվուդում: Ամուսնությունից հետո Ամալին դասում են ոչ միայն փաստաբանական, այլև դերասնական ոլորտի հայտնի անձանց շարքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման հայտնիությունը նրան հեշտությամբ չի տրվում, քանի որ, լինելով հայտնի, Ամալը ստիպված է տանել իր հանդեպ ուշադրությունը գիշեր թե ցերեկ: Լուսանկարիչները ուշադրության կենտրոնում են պահում ոչ միայն նրա սիրելի ամուսնուն, այլև հենց իրեն:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զույգի ամուսնությունից հետ Ջորջը կնոջ համար Մեծ Բրիտանիայում հսկայական առանձնատուն է գնել: Այն գտնվում է Ամալի աշխատավայրից 80 կմ հեռավորության վրա: