Դեկտեմբերի 21-ին, 19:30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի Օպերայի թատրոնում տեղի կունենա բալետային ներկայացում հայ անվանի սոլիստների մասնակցությամբ: Միջոցառման հատուկ հյուրը կլինի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը

 

Ինչպես տեղեկացնում են TM Production-ը, մասնակիցների թվում են՝ Շվեդիայի թագավորական բալետի գլխավոր մենակատար, «Forceful Feelings» բալետային շոու ծրագրի պարուսույց Արսեն Մեհրաբյանը՝ Ստոկհոլմից, 


Շվեդիայի թագավորական բալետի գլխավոր մենակատար, «Ֆորսֆուլ ֆիլինգս» բալետային շոու ծրագրի պարուսույց Վահե Մարտիրոսյանը՝ Ստոկհոլմից, 


Բեռլինի պետական բալետի մենակատար Արշակ Ղալումյանը՝ Բեռլինից,


Բավարիայի պետական բալետի գլխավոր մենակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը,


Շտուտգարդի բալետի մենակատար Արման Զազյանը՝ Շտուտգարտից,


Շվեդիայի թագավորական բալետի առաջին մենակատարուհի Սառա-Ջեյն Բրոդբեքը՝ Ստոկհոլմից,


Բավարիայի պետական բալետի մենակատարուհի Միա Ռուդիչը՝ Մյունխենից:

Արսեն Մեհրաբյանն առաջին անգամ հանդիպել է Տիգրան Համասյանի հետ համերգից հետո և անմիջապես հասկացել մեր մշակույթի փոխադարձ կապը:

 

«Forceful Feelings»-ի եզակի արտիստիզմը և Տիգրան Համասյանի երաժշտության բազմազանության համատեղումը հնարավորություն է տալիս ստեղծել նորարարական և զգացմունքային մի նոր փորձառություն, որտեղ անկեղծորեն նկարագրվում է իրական փոխադարձ կապը միմյանց հետ, ինչպես նաև այն հասարակության հետ, որ միանում է մեզ:

 

Հանդիսատեսին սպասվում է անակնկալ՝ կհնչի Տիգրան Համասյանի «Leaving Paris» ստեղծագործությունը:

Համերգն ունի «Հատվող ճանապարհներ» խորագիրը: