BlogNewz.am-ը գրում է. 


  1  Որոշ հարաբերություններ քեզ համար օրհնություն, մյուսները դաս կլինեն։ Երբեք չզղջաս ու չափսոսաս ինչ-որ մեկին ճանաչելու համար։ Յուրաքանչյուրն, ում կհանդիպես, ինչ-որ կարևոր բան կսովորեցնի քեզ։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կօգտագործեն, ոմանք էլ ինչ-որ բան կսովորեցնեն, և որ ամենակարևորն է՝ կլինեն նրանք, որ կօգնեն քո մեջ լավագույնը կբացահայտել։


 2  Երբ ամեն ինչ բարդ լինի, որոշ մարդիկ կլքեն քեզ։ Երբ դու կյանքում բարձր դիրքում ես, ընկերներդ գիտեն՝ ով ես, երբ ներքևում ես, դու ես սկսում իմանալ, թե ովքեր են իսկական ընկերներդ։ Շատերն են, որ կողքիդ կլինեն, երբ հեշտ է ամեն ինչ, սակայն տես, թե ովքեր են կողքիդ, երբ դժվար ժամանակներ են քեզ համար, հատկապես ուշադիր եղիր ու նկատիր նրանց, որ իրենց ռեսուրսները զոհաբերում են քեզ համար, երբ դրա կարիքն առավել շատ ունես։

 

 3  Կյանքը լի է կեղծ մարդկանցով։ Երբեմն այն մարդիկ, ում փոխարեն պատրաստ ես փամփուշտ ընդունել, պարզվում է, հենց նա է, ում ձեռքում է զենքը։ Այնքան հեշտ է հավատալ մեկին, ով ասում է հենց այն, ինչ ուզում էիր լսել։ Սակայն, մարդուն հավատա միայն այն ժամանակ, երբ նա ցույց կտա, թե ով է իրականում։ Որոշ մարդիկ հաճելի են միայն նրա համար, որ իրենց դա հարմար է։ Նրանք զանգահարում են միայն, երբ ինչ-որ բանի կարիք ունեն և/կամ այցելում, երբ դա ձեռնտու է իրենց։
Բոլորը չէ, որ իսկապես մտահոգվում են քո բարեկեցության համար։ Սակայն երբեմն դու պետք է խաբվես որոշ մարդկանց կողմից, որպեսզի ի վերջո գտնես ու գնահատես իրական ընկերներին ու քո կյանքի կեսին։

 

Շարունակությունը` այստեղ: