Ձիու տարին միայն ձեռքբերումներ չէր, որ բերեց իր հետ. հայերիս համար եղան մեծ կորուստներ, որոնք անդառնալի են: Հայտնի մի շարք մարդիկ հեռացան մեզնից ու թեև յուրաքանչյուր ոք կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են, յուրաքանչյուրս զգում ենք նրանց  ներկայության կարիքը:

2014 թվականի մեկնարկից օրեր անց` հունվարի 8-ին, հայտնի դարձավ, որ մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր և «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը: Նա քաղցկեղ ուներ:
Հունվարի 11-ին 58 տարեկանում հանկարծամահ եղավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Հայտնի բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին` քանդակագործ Արա Շիրազը, ծանր հիվանդությունից հետո մահացավ մարտի 18-ին:
Ապրիլի 24-ի առավոտյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր,  դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Նա 85 տարեկան էր:
Հայ անվանի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը` ծիծաղի թագուհին, կյանքից հեռացավ այս տարվա մայիսի 12-ին: Նա 84 տարեկան էր:
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում քաղցկեղից մահացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ում մահը ցնցեց բոլորին: Նա ընդամենը 34 տարեկան էր: Դերասանուհին գաղտնի էր պահել հիվանդության մասին լուրը և հանդիսատեսի համար անսպասելի ցավ էր այս կորուստը:
Նոյեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Կալիֆոռնիայում, վախճանվեց գեղանկարիչ  Ֆելիքս Եղիազարյանը: 67 ամյա գեղանկարիչը մոտ երեք տարի բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ դիալիզ էր ընդունում:
Դեկտեմբերի 7-ին 55 տարեկանում կյանքից անժամանակ հեռացավ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը: Վերջին շրջանում նա բուժման նպատակով գտնվում էր արտերկրում:

Նույն օրը մահացավ նաև արձակագիր Լևոն Խեչոյանը, ով տևական ժամանակ հիվանդ էր: Նա 59 տարեկան էր:

Հայկ Հայկյան