LadyNewz.am-ը գրում է.


Նոթինգեմի համալսարանի հոգեբանները ստեղծել են հորմոնալ սփրեյ, որը կարող է ամուսնական զույգին օգնել վեճից հետո հաշտվել:


Սփրեյի գաղտնիքը շատ պարզ է. դրա բաղադրությունում կա «գրկախառնության հորմոն»` օկսիտոցին, որը բարձրացնում է տղամարդկանց զգայունությունը և հանգստացնում է կանանց:

 

Օկսիտոցինը արտադրվում է օրգանիզմում ինքնուրույն, այն բարձրացնում է լիբիդոն և զուգընկերոջ նկատմամբվստահության զգացողությունը: Հենց այդ հորմոնն է պատասխանատու մոր և մանկան միջև եղած զգացմունքային  կապի համար:

 

Սփրեյի ազդեցությունը ստուգել են կլինիկական հետազոտությունները: Թեստին մասնակցել է 20-50 տարեկան 17 ամուսնական զույգ: Յուրաքանչյուր զույգ 45 րոպեի ընթացքում պետք է հիշեր ընտանիքում եղած կոնֆլիկտային իրավիճակներ, որից հետո նրանց առաջարկել են քթի մեջ փչել  օքսիտոցինով սփրեյը, մյուս խմբին առաջարկել են պլացեբոյով սփրեյը: Արդյունքը ցույց է տվել, որ օքսիտոցինով սփրեյը ամուսիններին վեճից հետո առավել բարեհամբույր է դարձրել և օգնել շուտ հաշտվելուն:

 

Շարունակությունը` այստեղ