Տոներն արդեն սարերի հետևում չեն ու ESam.am-ը սկսել է հարցուփորձ անել հայտնիներին` որտե՞ղ և ո՞ւմ հետ են նշելու Ամանորը, արդեն հասցրե՞լ են զարդարել Եղևնին և նամակ գրել Ձմեռ պապին:)

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարի օգտակարը համատեղելու է հաճելիի հետ ու   տոները նշելու է Ռուսատանում: «Այս տարի էլ Նոր տարին տանը չենք նշելու: Դեկտեմբերի 30-ին ծնողներիս հետ կմեկնենք Մոսկվա, որտեղից  կվերադառնանք հունվարի 5-ին: Նոր տարվա գիշերը ռեստորանային համալիրներից մեկում ենք անցկացնելու` մեր ընտանիքին շատ մոտ մի քանի բարեկամների հետ: Այնտեղ ես նաև մասնակցելու եմ տոնական համերգի»,- ESem.am-ին ասաց Սիլվան, ով Եղևնին ամեն տարի զարդարում է դեկտեմբերի վերջին օրերին:

 

 

«Մեր տանը կարծես ավանդույթ լինի, ամեն տարի նույն օրն ենք զարդարում Տոնածառը: Այս տարի կզարդարենք ու կմեկնենք:)»,- ասաց երգչուհին, ով մինչ օրս հավատում է Ձմեռ պապիկների գոյությանն ու ամեն տարի նրա անունից նվերներ է մատուցում հարազատներին:)

«Այս տարի չդիմացա ու շուտ հանձնեցի պատրաստածս նվերները:) Սովորաբար նախապես հետաքրքրվում եմ ինչի կարիք ունեն մտերիմներս, որպեսզի օգտակար իրեր գնեմ: Այդ առումով շատ ուշադիր եմ, փորձում եմ ամեն առիթով նրանց հաճելի  անակնկալ մատուցել»,- վստահեցրեց երգչուհին: Ըստ Սիլվայի` շատ մարդիկ կան, ում համար դեռ նվերներ չի գնել, բայց կհասցնի նրանց էլ ուրախացնել:

 

 

«Ես դեռ չեմ ստացել տոնական նվերներ, բայց հույսս չեմ կտրել: Ամանորի գիշերը հրաշքներ լինում են, իսկ ես դրանց հավատում եմ»,- ասաց նա ու հավելեց, որ Ամանորի գիշերը` տոնական զանգերը հնչելուն պես, երազանք է պահում, որ հարազատներն առողջ ու երջանիկ լինեն: «Այս տարի էլ եմ նույնը խնդրելու: Նաև` մի նյութական երազանք ունեմ, հուսամ` հաջորդ տարի կիրականանա»,- նշեց երգչուհին` չցանկանալով բացահայտել այն:

 

 

Ամփոփելով անցնող տարին Սիլվան ասաց, որ համեմատած նախորդ` 2013 թվականի, այն հանգիստ է եղել: «Տեսահոլավակների ու նոր երգերի առումով 2014 թվականը համեմատաբար պասիվ էր: Ավելի շատ շրջագայել եմ խմբակային ու անահատական համերգներով: Հաջորդ տարի խոստանում եմ լրացնել բացը: 2015 թվականի համար շատ գործեր ենք նախատեսել. եթե ամեն բան ըստ մեր պլանավորածի լինի, մի շարք նորություններով հանդես կգամ: Մի քանի նոր երգեր կան, որոնք կյանքի կկոչվեն եկող տարի»,- նշեց Սիլվան:

Երգչուհու փոխանցմամբ` 2015 թվականին մենահամերգներով հանդես կգա ԱՄՆ-ում և եվրապական մի շարք երկրներում:


Զրուցեց Մերի Պողոսյանը