BlogNewz.am-ը գրում է.

 

Հակառակ սեռերի ներկայացուցիչները ձեռք ձեռքի տված են գնում այս կյանքում, այդպես է որոշել բնությունը։ Տղամարդիկ և կանայք համագործակցում են, ընկերություն են անում, սիրահարվում են, ընտանիքներ են կազմում, նոր սերունդներ են ծնում, միասին դիմավորում են ծերությունը։ Հաճախ նրանք վիճում են ու խզում են իրենց կապող բոլոր կապերը, բայց ոչ մեկի մտքով էլ անգամ չի անցնում, որ կարելի է սովորել միմյանցից։

 

Ջենթլմենները կարող են սովորել կանանցից ըմբռնում, վստահություն, փոխզիջման գնալու ունակություն, շրջապատի հանդեպ գթասրտություն դրսևորել, ներել աններելին, սիրել առանց նախապայմանների… Իսկ ի՞նչ կարող են սովորել կանայք տղամարդկանցից։ Ահա 4 ամենանշանակալի դասերը, որոնք կարող են քաղել թույլ սեռի ներկայացուցիչներն ուժեղ սեռի ներկայացուցիչներից։

 

Բացարձակ սեր սեփական արտաքինի հանդեպ

Տղամարդկանց ճնշող մեծամասնությունն ընդունում է իրենց, ինչպես որ կան, ու ցանկացած դեֆեկտ ու թերություն, անկախ դրա աստիճանից, անզոր են ազդել տղամարդկանց ինքնագնահատականի վրա՝ սեփական արտաքինի հանդեպ։ Մեծ հաշվով տղամարդկանց մեծամասնությունն իրեն համարում է իդեալական սուպերմաչո։

Отношения - Женщины, учитесь у мужчин!

Սեփական արտաքինի հանդեպ արված ցանկացած դիտողություն տղամարդը կարող է անդրադարձնել ինչպես ֆուտբոլի գնդակ՝ «Քեզ տեսե՞լ ես» տիպի հեգնական ակնարկով ու քննադատողի թերությունների մատնանշումով, անգամ եթե դրանք իրական էլ չեն։ Նայեք Ձեր շուրջը. գնալով ավելի է զարգանում ոչ այնքան հաճելի մի տենդենց. գնալով ավելի շատ տղամարդիկ են հայտնվում, որոնք ավելորդ քաշի խնդիրներ ունեն։ Ու ի՞նչ եք կարծում, նրանք վա՞տ են զգում դրանից։ Ամենևի՛ն։ Ճիշտ հակառակը՝ պարծենում ու սիրում են իրենց ջանդակները, հպարտանում են իրենց «գարեջրային» փորով ու որ ամենազարմանալին է՝ լրիվ անկեղծորեն։

 

Իհարկե, հպարտանալու ոչինչ էլ չկա ճարպակալած փոր ունենալու մեջ, բայց թեման այլ է։ Ի՞նչ է անում կանանց մեծամասնությունը, երբ ավելորդ քաշ է սկսում կուտակել։ Մինչև խիստ սննդակարգի անցնելը կանայք անպայմանորեն հիստերիկայի մեջ են ընկնում ու իրենք իրենց ընդգրկում են անճոռնիների շարքում և նույնն էլ արտաքին ցանկացած այլ թերության ի հայտ գալու դեպքում։

 

Հետևություն. մեկընդմիշտ յուրացրեք, որ Դուք երազանքների իդեալ եք կամ էլ առնվազն նորմալ կին, ով ավելի վատը չէ, քան այլ կանայք։ Կարող եք այս բանաձևը կրկնել հայելու առջև ամեն օր, ի վերջո, աուտոթրեյնինգն արդյունավետ բան է ինքնագնահատականի բարձրացման հարցում։

 

Շարունակությունը` այստեղ: