Արդեն բավական ժամանակ է, էկրաններին չենք հանդիպում  դերասան Գնել Սարգսյանին: Ավելին, հեռուստադիտողի համակրանքը ձեռք բերած երիտասարդ դերասանը մեկ տարի առաջ ժամերի ընթացքում որոշում կայացրեց ու մեկնեց Հայաստանից: Life.Panorama.am-ը կապ է հաստատել նրա հետ՝ իմանալու, թե ինչո՞վ է հիմա զբաղված, ի՞նչն էր հապճեպ որոշման պատճառը և որքանո՞վ է գոհ այսօրվա կարգավիճակից: 

-Տևական ժամանակ է, որ Հայաստանում չեք: Որտե՞ղ եք գտնվում, ի՞նչ եք անում:


-Ապրում եմ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Այնպես չի, որ սա իմ երազանքների քաղաքն էր, պարզապես այդպես ստացվեց: Կյանքը թելադրեց: Մտածել էի որոշ ժամանակով մնամ, բայց, կարծեք թե գնալով երկարում է մնալս: Սկզբում, բնականաբար, չգիտեի՝ ինչո՞վ եմ զբաղվելու, բայց մի քանի ամիս առաջ այստեղի հայկական եկեղեցու քահանայի հետ բացեցինք եկեղեցասեր երիտասարդաց միություն: Նաև հայկական դերասանական ստուդիա ենք բացել, պարի խումբ: Ասեմ, որ անվճար հիմունքներով են:

 

Երեխաներից շատերը հայերենին դժվար էին տիրապետում, բայց այդ խնդիրները մեծամասամբ հաղթահարվել են, նույնիսկ «Մկների ժողովը» ներկայացումն ենք բեմադրել: Նաև տեղի ռուսական թատրոնում զբաղվածություն ունեմ: Չէի պատկերացնում, որ կստացվի, քանի որ ռուսերենի հետ մի քիչ խնդիր ունեի,գումարած՝ առոգանությունս: Սակայն ռեժիսորը վստահեց: Արդեն իսկ ներառված եմ նաև ամանորյա ներկայացումների մեջ: Այստեղ մեծ հայակական համայնք կա: Բոլորի հետ էլ մտերիմ եմ, շփվում եմ: Հայ համայնքն էլ ունի իր թատրոնը, որին հնարավորությանս սահմաններում օգնում ու աջակցում եմ, իրենց կողքին եմ:

 

Շարունակությունը` այստեղ: