Հիպերտոնիան կամ անբավարար քաշը, քաշի անկումը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով՝  ցածր կալորիականությամբ կամ ոչ բավականաչափ սնունդ,  մայրիկի մոտ կաթի պակաս, երեխային կերակրելու դժվարություններ և այլն:


Սակայն,բացի այդ, դա կարող է կապված լինել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հետ: Երեխայի անբավարար քաշը բացասաբար է ազդում երեխայի առողջության վրա. դիմադրողականությունը անկում է ապրում, ներքին օրգանները լավ չեն աշխատում,  անհրաժեշտ վիտամինների իրացում տեղի չի ունենում:


Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում հիպերտրոֆիայի կամ անբավարար քաշի 3 աստիճանները, նախանշանները և ինչպես կարելի է բուժել այդ հիվանդությունը:

Առաջին աստիճան.  Երեխայի մոտ տեղի է ունենում ենթամաշկային-ճարպային շերտի հյուծում: Հատկապես փորիկի շրջանում: Երեխայի մոտ գունատություն է առաջանում: Այս աստիճանի դեպքում երեխան աճի կանգ չի ունենում, սակայն քաշը անկում է ապրում 10-20 տոկոսով: Այս իրավիճակում երեխան դառնում է դյուրագրգիռ, խախտվում է քունը, կարող է անեմիա առաջանալ:


Երկրորդ աստիճան. Երկրորդ կարգի հիպերտոնիայի դեպքում երեխայի մաշկի գույնը դառնում է գորշ: Մարմնի ճարպային մասը հասնում է նվազագույնի, մասնավորապես վերջույթներում: Մաշկը դառնում է շատ թույլ ու հավաքված: Եղունգների վրա ճաքեր ու գծեր են առաջանում, մազերի որակը ընկնում է: Երեխան կարող է ետ մնալ նորմալ զարգացման դինամիկայից: Երեխայի քաշը անկում է ապրում 20-30 տոկոսով:


Շարունակությունը` այստեղ: