Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը "Elle" ամսագրի հետ զրույցում անկեղծացել է երիտասարդ տարիներին իր կազմվածքի հետևանքով ունեցած բարդույթների մասին: 34-ամյա աստղը պատմել է, որ թեպետ ներկայում նա ունի աշխարհում թերևս ամենահայտնի մարմինը, սակայն երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ինքն իրեն հարմար զգա ներկայիս տեսքով:


Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հասունացման տարիքում ամեն գիշեր փակվել լոգարանում և լաց եղել իր կազմվածքի համար: Այդուհանդերձ, նա նշել է, որ այժմ հպարտ է նման հրաշալի մարմին ունենալու համար: «Ես հայ աղջիկ եմ, ես ունեմ կազմվածք, և ստացվում է, որ մարդկանց դա դուր է գալիս»,- հպարտացել է Քարդաշյանը` նշելով, որ այժմ ինքնավստահ կին է: