Հոկտեմբերի սկզբին լողազգեստների և զուգագուլպաների իտալական արտադրող Calzedonia-ն հայտարարեց հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ համագործակցության մասին, որը նկարահանվել է բրենդի «Կյանքը ճանապարհորդություն է» կոչվող տեսահոլովակում:

Կադրում դերասանուհին հայտնվում է Calzedonia-ի տարբեր արտադրանքով՝ սկսած կիպ նստող զուգագուլպաներից, ավարտած սև լեգինսներով: