Life.panorama.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել, թե ինչո՞վ է նշանավորվել 2014 թվականը հայտնիների կյանքում և ինչպես են պատրաստվում դիմավորել և անցկացնել 2015-ը:


Երգչուհի Աիդա Սարգսյանն Ամանորը, հավանաբար, կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ընտանիքի անդամների ու հարազատների շրջապատում: Թեև, անցնող տարին գործնական առումով նրա համար ակտիվ ու նպաստավոր չէր, բայց հասցրեց նոր երգեր ձայնագրել:


Երգչուհին մեզ հայտնեց, որ հաջորդ տարվա հետ երազանքներ չի կապում, քանի որ. «Ամեն օր էլ կարող ես մի բան ցանկանալ կամ երազել, կարևորն իրականացնելն է, ինչ կախված է և՛ մեզանից, և՛ իրավիճակից, ճակատագրից: Բայց ես միշտ լավատես եմ: Հավատում եմ, որ իմ ցանկությունները կկատարվեն:  Ստեղծագործական առումով՝ կլինեն նոր երգեր, տեսահոլովակ և համերգային շրջագայություններ»:

 

Շարունակությունը` այստեղ: