Ամերիկացի հանրահայտ երգչուհի Մադոննայի «Զորացնենք Մալավին» հիմնադրամի տնօրեն Սարա Եզզին հայտնել է, որ փոփ-դիվան 50-տեղանոց մանկական հիվանդանոց է բացել երկրի գործարար մայրաքաղաք Բլանտայրում:

 

Մադոննան, որը երկու երեխա է որդեգրել այդ երկրից, անցյալ տարի ժամանել էր այնտեղ՝ տեսչական ստուգում անցկացնելու տասը տարրական դպրոցներում, որոնք կառուցվել էին իր միջոցներով:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ 13-միլիոնանոց Մալավիում՝ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկում, բնակչության 39 տոկոսն ապրում է օրական 1 դոլարից էլ պակաս միջոցներով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գնահատումներով՝ տղաների միայն 26 տոկոսը և աղջիկների 16 տոկոսն է ավարտում տարրական դպրոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Мадонна отметила День благодарения в Малави

Мадонна отметила День благодарения в Малави

Мадонна отметила День благодарения в Малави

Мадонна отметила День благодарения в Малави