Ծննդյան տոների առթիվ ավելի քան մեկ միլիոն լույս Է վառվել Ավստրալիայի մայրաքաղաքի գործարար շրջանում եւ Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գերազանցել ռեկորդը՝ ստեղծելով ամենամեծ լուսադիոդային ինստալացիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հաղորդել Է BBC  հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի կայքը:

 

Լուսային կառուցվածքի ստեղծման համար օգտագործվել են շուրջ 1,2 միլիոն լամպ եւ 120 կիլոմետր մալուխ: Լուսային ինստալացիայի կառուցման նախագիծը ղեկավարել Է մասնագիտությամբ իրավաբան Դեւիդ Ռիչարդսը՝ նախապես հավաքագրելով կամավորների խումբ:    

 

«Ծննդյան տոների լույսերն իրակապես տոնական տրամադրություն են ստեղծում»,- հայտարարել Է Ռիչարդսը: Անցյալ տարի նա սահմանել Է եւս մեկ ռեկորդ՝ օգտագործելով ավելի քան 500 հազար լամպ Կանբերայի արվարձանում իր տունը զարդարելու համար: 

 

Այս նախագիծը բարեգործական Է, դրամական ամբողջ հասույթը կհատկացվի այն ծնողներին օգնություն ցույց տալու համար, որոնց երեխաները մահացել են հանկարծական մահվան համախտանիշից:

 

BBC-ն նշել Է, որ նախկին համաշխարհային ռեկորդը սահմանվել Է Ուզբեկստանի հարավի Շուրթան քաղաքում, որտեղ լուսային ինստալացիայի ստեղծման համար օգտագործվել Է ավելի քան 180 հազար լամպ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: