BlogNewz.am-ը գրում է.

 

 1  Նախանձելը։ Թույլ մի տուր, որ նախանձը կործանի անձդ։ Նախանձը քո օրհնությունների փոխարեն մեկ ուրիշի օրհնությունները հաշվելն է։ Այդպիսի վարքի մեջ ոչ մի լավ բան չկա, որը կստիպեր հպարտանալ քեզնով։ Այնպես որ, դադարիր քո ճամփորդությունը համեմատել մյուսների ճամփորդության հետ։ Քո ճամփորդությունը միայն քոնն է, այն անհամեմատելի է։ Դու միայն մեկ մարդու հետ ես մրցության մեջ, և այդ մարդը դու ինքդ ես։ Դու մրցում ես ինքդ քեզ հետ՝ քո լավագույն եսը լինելու համար։ Եթե դու ցանկանում ես չափել քո առաջընթացը, համեմատիր քեզ այն մարդու հետ, ով կայիր երեկ։


 2  Ամեն ինչ չափազանց անձնական ընդունելը։ Մարդիկ իսկապես թունավոր վարքագիծ են դրսևորում, երբ ամեն ինչ իրենց սրտին մոտ են ընդունում կամ հավատում, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում իրենց շուրջ, իրենց վրա ուղղակի հարձակում է։ Ճշմարտությունն այն է, որ այն, ինչ մարդիկ ասում են և անում, ավելի շատ հենց իրենց է վերաբերում, քան քեզ։ Մարդկանց արձագանքը քո հանդեպ իրենց պատկերացումների, վերքերի ու կենսափորձի արդյունքն է։ Անկախ նրանից՝ մարդիկ կմտածեն, թե դու հրաշալի մարդ ես, թե կկարծեն, որ ամենավատն ես, դա ավելի շատ հենց իրենց է վերաբերում։

 

Իհարկե, չպետք է եսասեր գտնվել ու արհամարհել յուրաքանչյուր արձագանք ու միտք մեր ու մեր վարքի մասին, սակայն չպետք է ամեն ինչ չափազանց անձնական ընդունել։ Շատ ավելի արդյունավետ ու ճիշտ է, երբ ոչ թե ուրիշների լավ ու վատ կարծիքներից ես սկսում կառչել, այլ հիմնվում ես սեփական ինտուիցիայի ու իմաստության վրա՝ ինքդ քո մտքերը, քայլերն անկողմնակալորեն գնահատելով։

 

Շարունակությունը` այստեղ: