Երկիր մոլորակի մակերեւույթից մոտավորապես 11,5 հազար կիլոմետր բարձրության վրա գոյություն ունեցող անտեսանելի վահանը կանգնեցնում Է Վան Ալենի գոտուց գերարագ Էլեկտրոնների հոսքը, որոնք հայտնի են «մարդասպան-Էլեկտրոններ» անվանումով: Այս հայտնագործությունը կատարել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները, որոնք աշխատում են մթնոլորտի եւ տիեզերքի ֆիզիկայի Բոուլդերի լաբորատորիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nature-ին:

 

Առեղծվածային արգելքը, որը խանգարում Է վնասաբեր մասնիկների ներթափանցմանը մթնոլորտ, հիշեցնում Է «Աստեղային ճանապարհի» տեխնոլոգիաները, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:  

 

1958 թվականին հայտնաբերվել են Վան Ալենի ճառագայթումային գոտիները: Դրանք բարձր Էներգիայի մասնիկների երկու օղակներ են, որոնք Երկիրը գոտեւորում են նրա մակերեւույթից շուրջ 40 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ներքին գոտին լի Է բարձր Էներգիայի պրոտոններով, իսկ արտաքինը՝ Էլեկտրոններով:  

 

Վան Ալենի գոտու բարձր Էներգիայով օժտված Էլեկտրոնները կարող են վնաս հասցնել ուղեծրային արբանյակների համակարգերին եւ նույնիսկ, ինչպես կարծում են հետազոտողները, վնասել տիզերագնացների առողջությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: