1. Աստված գեղեցիկ ստեղծեց կանանց, որպեսզի տղամարդիկ կարողանային սիրել նրանց, և հիմար ստեղծեց կանանց, որպեսզի նրանք էլ կարողանային սիրել տղամարդկանց։ Ֆաինա Ռանևսկայա


2. Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, առավել ևս։ Ալեքսանդր Դյումա 

 

3. Տղամարդն ամեն ինչ կարող է տալ իր հավատարիմ ընկերոջը, ամեն ինչ, բացի իր սիրած կնոջից։Հենրիխ Իբսեն


4. Ես համաձայն եմ ապրել մի աշխարհում, որտեղ տղամարդիկ են իշխում այնքան ժամանակ, քանի դեռ ես կարող եմ այդ աշխարհում կին լինել։ Մերիլին Մոնրո


5. Կնոջ կռահումն ավելի ճշգրիտ է, քան տղամարդու վստահ պնդումը։ Ռեդյարդ Կիպլինգ


6. Աշխարհում չեն գտնվի այնքան հարուստ տղամարդիկ, որքան նրանց արժանի գեղեցիկ կանայք։ Ջեյն Օսթին


7. Իրենց սեփական ամուսիններին խանդում են տգեղ կանայք, իսկ գեղեցիկ կանայք դրա հավեսը չունեն. նրանք զբաղված են ուրիշների ամուսիններին խանդելով։ Օսկար Ուայլդ


8. Կինը չի կարող փուչ տեղը ծաղկել։ Դա համար պետք է այգեպան գտնվի։ Էվելինա Խրոմչենկո


9. Կանայք տղամարդկանցից ավելի խելացի են, քանի որ ավելի քիչ բան իմանալով՝ նրանք ավելի շատ բան են հասկանում։ Ջեյմս Ստիվենս

10. Երբ լռում է այն կինը, ով ասելիք ունի, այդ լռությունը խլացուցիչ է։ «Աննան և թագավորը» ֆիլմից  

 

Շարունակությունը` այստեղ: