ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանիծննդյան 70-ամյակի առթիվ կազմակերպվեց հոբելյանական երեկո, որն անցկացվեց նոյեմբերի 26-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես եկավ տարբեր տարիների լավագույն դերերով և մենախոսո ւթյամբ: Սիրված դերասանուհուն ողջունեցին բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ:


ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն իրադարձությունը բնորոշեց որպես սպասումների երեկո: «Այն կերպարները, որոնք կերտել է ժողովրդական արտիստուհին իր ստեղծագործական գործունեության ընթացքում, իսկապես մնացել են հանդիսատեսի սրտում: Թատերասեր հանրությունը հիշում է նրա կերպարները: Ուզում եմ շնորհավորել ժողովրդական արտիստուհուն, ցանկանալ ստեղծագործական հաջողություններ, ցանկանալ, որ չկտրվի հայրենիքից, մեր թատերարվեստից, որովհետև նման մակարդակի դերասանուհիներն անհրաժեշտ են մեր բեմարվեստին»,-«Արմ ենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

 

Դերասանուհի Ջուլիետա Բաբայանն էլ կարևորեց իրադարձության անցկացումը: «Նա երկար տարիներ աշխատել է դրամատիկական թատրոնում, բավականին մեծ և ծանրակշիռ դերեր է խաղացել, մեր սերունդը նրան շատ լավ գիտի, երիտասարդները՝ գուցե չէ: 1988 թվականից նա ԱՄՆ-ում է ապրում, սակայն միշտ մեզ հետ է՝ իր կերպարներով և խաղացած դերերով: «Աշնան արևի» Աղունի կերպարն ով էլ խաղա, նրա նման չի խաղում: Բոլորը միայն նրան են պատկերացնում այդ դերում: Շնորհավորում եմ Վիոլետային, ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյա նք»,- նշեց նա:


Երեկոյի բեմադրիչն էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին, Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել է ավելի քան 20 դեր. նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում: 1980թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ:


Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում: 1987 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1991 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ բնակվում է մինչ օրս: