Նախկին մանեքենուհի Իրինա Թովմասյանի դուստրը՝ դեռահաս երգչուհի, դերասանուհի Մեգին, երեկ նշում էր 12 ամյակը, ինչի կապակցությամբ մայրիկը մեծ երեկույթ էր կազմակերպել երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: ESem.am-ը ներկա է եղել  միջոցառմանն ու ֆիքսել օրվա հիշարժան պահերը:

 

 

Մեգիի փոխանցմամբ՝ տարեդարձի կապակցությամբ շատ նվերներ է ստացել, սակայն, դեռ չի հասցրել «ուսումնասիրել» դրանք: «Ես սիրում եմ երեկույթից հետո բացել բոլոր նվերները, իսկ առաջին նվերս ստացել եմ հայրիկիցս` առանց լարի «դինամիկներ», որոնք շատ բարձր ձայն ունեն»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց Մեգին և հավելեց, որ նախընտրում է անակնկալներ ստանալ, այդ իսկ պատճառով չի սիրում նվերներ «պատվիրել»:

 

Մեգին ասաց, որ երազում է շնիկ ունենալ, սակայն երազանքն այդպես էլ չի իրականանում, իսկ այս տարի շատ է տպավորվել պապիկից ստացած նվերով. «Նա ինձ 2 գիրք է նվիրել, որոնք միասին ենք ընտրել՝ «Առասպելներ ու լեգենդներ» և «Հազար ու մի հեքիաթներ»»:

 

 

Ծննդյան երեկույթին Մեգին առաջին անգամ երգեց իր նոր երգը: «Իմ բանակ» կոչվող երգի հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: Ըստ Մեգիի` բանակի մասին երգ ունենալն իր գաղափարն էր: «Ուզում էի բանակի մասին երգ ունենալ, բայց  չէի պատկերացնում, որ այն կլինի այն աղջիկների բանակում ծառայելու մասին: Ես չէի ծառայի բանակում»,- խոստովանեց նա:

 

 

Իրինա Թովամասյանը նշեց, որ Մեգին շատ բարի, հոգատար ու խելացի աղջիկ է: «Անգամ փողոցում մուրացիկների հանդիպելիս նրա աչքերը արցունքոտվում են,- ասաց նա և հավելեց,- ցանկանում եմ, որ աղջկաս կյանքում դժվարություններ քիչ լինեն: Իհարկե, չեմ ուզում, որ ընդհանրապես չլինեն, քանի որ դրանք են մարդուն կոփում, բայց ուզում եմ, որ հաղթահարելի լինեն: Մեգիին ցանկանում եմ, որ միշտ իր ընկերներով շրջապատված լինի, ունենա բազում նպատակներ, որոնց նա կհասնի, լավ ուսում ստանա և մասնագիտական ճիշտ ընտրություն անի: Իհարկե, ցանկանում եմ նաև, որ անսպառ լինեն բոլոր այն դրական հատկանիշները, որոնք նա ունի»,-ESem.am-ին ասաց Իրինան:

 

 

Մեգիի տարեդարձի երեկույթին ներկա էր նաև նրա մորաքույրը` Լուսինե Թովմասյանը, ով հղիության ութերորդ ամսում է: «Մեգիին ցանկանում եմ այն ամենը, ինչը կցանկանայի իմ դստերը, քանի որ այդպես եմ նրան վերաբերվում: Ուզում եմ, որ այդ պայծառ, ուրախ և մանկամիտ հոգին երկար ապրի նրա մեջ և բարությունը, որը նա սփռում է մեր ընտանիքում, երբեք չպակասի»,- ESem.am-ին ասաց Լուսինեն:

 

 

 

 

 

 

 

 

 


Նյութը և լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի