Ի՞նչ են խոսում. սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը գաղտնի ամուսնացել է:


Իրականում. վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, թե սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը գաղտնի ամուսնացել է. պատճառը լուսանկարներն են, որտեղ երևում է, որ նրա ձախ ձեռքի մատնեմատին ամուսնական մատանի է դրված:

 

 

ESem.am-ը, գնալով ընթերցողների «ահազանգերի» հետքերով, խոսեց դերասանուհու հետ: Վերջինս հերքեց այս լուրերը: Լիկան ժխտեց նաև հավանական նշանադրության մասին խոսակցությունները: «Իրականում ես «կալցո» չեմ դնում, պարզապես սերիալում ամուսնացած եմ և «կալցո» եմ դնում: Հավանաբար նկարահանումից հետո մոռացել եմ հանել մատանին և լուսանկարվել եմ: Այդտեղից էլ տարածվել են խոսակցությունները»,- ասաց դերասանուհին: 

 


ESem.am