ESem.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի հայուհիներին, ում ամուսնիններն արտերկրից են :


Դինա և Մարտին

«Ալֆրեդի սենյակը», «Թեժ անկյուն» հառուստանախագծերից հետո հանրությանը հայտնի դարձած հաղորդավարուհի Դինան ամուսնացավ նկարիչ Մարտինի հետ ու տեղափոխվեց ԱՄՆ: Այժմ Դինան ամուսնու  ու դստեր հետ ապրում է Լոս Անջելեսում, իսկ  Հայաստան այցելում է ժամանակ առ ժամանակ:

 

 

Իզա և Էմիլ

Ժամանակին ամենահայտնի ժամանցային հաղորդումներից մեկի՝ «Ռուբիկոնի» հաղորդավարուհի Իզան ամուսնությունից հետո ոչ միայն հրաժարվեց հեռուստատեսային կարիերայից, օրիորդական ազգանունից այլև հայրենիքում ապրելուց: Նախկին հաղորդավարուհին ամուսնանալուց հետո տեղափոխվեց Իտալիա, ապա՝ Թաիլանդ: Իզան, հաճախ է հյուր գալիս Հայաստանում ապրող իր մտերիմներին, սակայն նրա մշտական բնակության վայրն այլևս հայրենիքը չէ:

 

 

Քեթրին Մանասյան և Ջորջ

Կամերային թատրոնի դերասանուհի, հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի Քեթրին Մանասյանի ամուսինը սիրիահայ Ջորջ Բեդուրյանն է: Այս դեպքում Ջորջն է վերադարձել Հայաստան ու այժմ զույգը Երևանում է ապրում: Վերջերս էլ լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը:

 

 

Աննա Դավթյան և Սանո

2013 թվականին ամուսնացած Պարոնյան թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանի սիրելին մոսկվաբնակ Սանոն է: Ամուսնությունից հետո սիրելի աշխատանքն ընտանիքով փոխարինած դերասանուհին այժմ բնակվում է Ռուսաստանում: Ամիսներ առաջ մայր դարձած Աննան վերջերս Հայաստանում էր՝ արդեն հյուրի կարգավիճակում:

 


Փեսացուներին ներկայացրեց Մերի Պողոսյանը