Դուբայի ոսկերիչներն աշխատանքներ են տանում ռեկորդային ոսկե շղթա պատրաստելու համար:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով emirates247.com կայքը, շղթայի երկարությունը հնարավոր է հասնի 5 կիլոմետրի: Dubai Celebration Chain անունը կրող զարդը պատրաստում են 22-կարատանոց ոսկուց: Աշխատանքներին մասնակցում են Dubai Gold և  Jewellery Group-ի 500 առաջատար ոսկերչական ռիթեյլերներ:

 

Դուբայը փորձում գերազանցել իր 1999 թվականի ռեկորդը, երբ ոսկերիչները պատրաստել էին 4,1 կմ երկարություն ունեցող ոսկե շղթա:

 

Դեռ հստակ չէ, թե որքան կլինի զարդի երկարությունը, լուրեր են շրջանառվում 5-8 կմ-ի, իսկ քաշը 160 կգ-ի մասին:

 

Ակնկալվում է, որ, շղթան կներկայացվի 2015թ.-հունվարի 2-ին գնումների փառատոնի 20- ամյակին:

 

Գնումների փառատոնը Դուբայում կանցկացվի հունվարի 1-ից փետրվարի 1-ը: