Սնուցող տարրերը, վիտամինները, միկրոէլեմենտները կիսվում են` ձեր և ձեր երեխայի համար: Առավելագույն անհրաժեշտ բաղադրիչներ ստանում է ձեր երեխան, իսկ ձեր օրգանիզմը ստանում է միայն այն, ինչ մնում է:


Որպեսզի դրանից չտուժի ձեր մազերի, մաշկի, եղունգների վիճակը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել օգտագործվող մթերքի որակի վրա: Իսկ հղիության ժամանակ նիհարել մասնագետները խորհուրդ չեն տալիս: Ընդհակառակը` դուք պետք է հաշտվեք այն մտքի հետ, որ ձեր մարմնի զանհգվածն ավելանալու է: Մի մոռացեք, որ երեխան, պտղաջրերը, մեծացած արգանդը և կրծքագեղձերը կշռում են մոտ 8 կիլոգրամ:

 

Ինչո՞ւ չի կաչելի թույլ տալ ճարպերի այրում հղիության ժամանակ: Ճարպային շերտը կուտակում է տոքսինները, որոնք, ճարպերի այրման դեպքում, ընկնում են արյան շրջանառության մեջ և կարող են վնասել երեխային: Սակայն դուք կարող եք (և պետք է) հետևեք ձեր քաշին: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ դրանում: