Մարինե Հակոբյանն այսուհետև կներկայանա Marbey բեմական անվամբ: Օրերս «Յանս» ակումբում տեղի է ունեցել նրա առաջին տեսահոլովակի շնորհանդեսը: Ջազ-երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է ֆոլկ-ջազ նոր նախագծի եւ առաջիկայում կայանալիք համերգների մասին:


«Պրոդյուսերիս հետ մտածում էինք` հիշվող ինչ կեղծանուն ընտրել: Այս անունն ակնթարթորեն արտաբերեցինք,  հատուկ նշանակություն չունի, բայց հետաքրքիր ու առեղծվածային է հնչում: Քանի որ նախատեսում եմ հաճախ ելույթներ ունենալ արտերկրում, իսկ այնտեղ բավական շատ են ջազ ստանդարտներ կատարող պրոֆեսիոնալ երգիչները, կարծում եմ` ֆոլկ-ջազը կգրավի: Այն ինձ համար հարազատ է, դրսի ունկնդրի համար էլ` նորություն», - հայտնել է Մարինեն:


Շարունակությունը` այստեղ: