Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը, ով հաճախակի հեռուստադիտողին էր ներկայանում սերիալների միջոցով, տևական ժամանակ է, բացակայում է էկրաններից:

 

Life.panorama.am–ը կապ հաստատեց դերասանի հետ՝ տեղեկանալու, թե արդյո՞ք հեռուստատեսային բացակայությունը պայմանավորված է նեղացածությամբ: «Իհարկե ոչ մի նեղացածություն չկա, պարզապես զբաղվածությունս է շատ:

 

Նաև մի մոռացեք, մի քիչ մեծացել եմ, չեմ հասցնում այդ վազքին:  Եթե անկեղծ լինեմ, նորմալ դեր լ չեմ տեսնում, հո ամեն դերի չե՞ս համաձայնի: Եթե հետաքրքիր մի բան նկարահանվի, ինքս կառաջարկեմ իմ մասնակցությունը, բայց արդեն ամեն ինչ կրկնվում է, սերիալներն ու կերպարներն իրար են կրկնում, թեման անընդհատ ծեծվում է: 

 

Շարունակությունը` այստեղ: