Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի Sytem of a Down ռոք խումբը կազմակերպել է «Արթնացրեք հոգիները» (Wake Up The Souls) խորագիրը կրող համերգային շրջագայություն, որի վերջին կանգառը կլինի Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խմբի պաշտոնական կայքում տեղադրված տեսնյութի մեջ երաժիշտները նշում են  «Միացեք մեզ այս խնդրում արդարության հասնելու համար»:


Sytem of a Down-ի համերգները կկայանան հետևյալ հաջորդականությամբ`ապրիլի 10–ին` Լոնդոն, Մեծ Բրիտանիա, ապրիլի 13-ին` Քյոլն, Գերմանիա, ապրիլի 14-ին` Լիոն, Ֆրանսիա, ապրիլի 16-ին` Բրյուսել, Բելգիա, ապրիլի 17-ին` Ամստերդամ, Նիդերլանդներ, ապրիլի 20-ին` Մոսկվա, Ռուսաստան, ապրիլի 23-ին` Երևան, Հայաստան: Հայաստանյան համերգը հասանելի կլինի բոլորին: Այն կանցկացվի բացօթյա` Հանրապետության հրապարակում: