Life.panorama.am-ը գրում է.

 

Որոշել եք հրաժարվե՞լ երկար վարսերից, բայց համարձակությունը չի՞ ներում: Ուրեմն հենց Ձեզ համար այժմ կներկայացնենք նվազագույնը 5 պատճառ՝ անհապաղ կարճ սանրվածքի անցնելու համար:

 

Նախ այն օգտակար կլինի Ձեր մազերին: Վարսահարդարները վստահ են, որ պարբերաբար և անհրաժեշտ չափով կտրելու դեպքում մազերը սկսում են ավելի լավ աճել, ավելի թարմ ու խնամված տեսք են ունենում: Սակայն այս հնարքը չի աշխատում, եթե կտրում եք միայն ճյուղավորված ծայրերը: Ուստի մի խուսափեք մի քիչ ավելի կարճ կտրելուց, այն լավագույնն է Ձեր վարսերի համար:

 

Կարճ սանրվածք ունենալու երկրորդ պատճառն այն է, որ դրանից հետո դուք ավելի քիչ ժամանակ կվատնեք մազերը խնամելու վրա և ավելի կարճ ժամանակահատվածում կհասցնեք լիովին պատրաստ լինել կարևոր միջոցառումներին:

 

Կարճ վարսերը կօգնեն քողարկել նաև մի շարք թերություններ: Այս սանրվածքը խորհուրդ է տրվում հատկապես կարճ վիզ ունեցող կանանց, որի օգնությամբ նրանք տեսողական կերպով կերկարացնեն այն:

 

Շարունակությունը` այստեղ: