ESem.am ընթերցողները տեղյակ են, որ երգիչ Արամեն ներկայանում է «Ուրիշի փոխարեն» և մասնակցություն ունի համանուն ֆիլմում:) Արամեի հերոսը գալիս է փոխարինելու երգիչ Արամոյի հերոսին:)


Կինոնկարի պրեմիերային Արամեի կինը` Աննա Թովմասյանը, առանց ամուսնու էր եկել: ESem.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ ինքը ներկա չէր, քանի որ նոր էր վերադարձել համերգներից ու մի փոքր վատառողջ էր: «Ֆիլմը դեռ չեմ դիտել, բայց անպայման կդիտեմ, ինձ շատ հետաքրքիր է»,- ասաց նա ու հավելեց, որ պրեմիերայից հետո  շատ մեծ արձագանք է ստացել, ինչի համար շատ ուրախ է: «Նկարահանվելու առաջարկ ստացա ռեժիսորից` Հրանտ Երիցկինյանից: Երբ իմացա` ինչ պետք է անեմ, սիրով համաձայնեցի»,- նշեց Արամեն:

 

 

Երգչի խոսքով` նման առաջարկ ընդունելու առաջին նախապայմանը լավ սցենարն է, որն ինքն իր կեպարի միջոցով կարող է հասցնել հանդիսատեսին: «Եթե դերը հեռու է իմ պատկերացումից, կարծում եմ` իմաստ չունի տանջվել»,- նշեց նա:

 

Նկարահանման ժամանակ Արամեին ամենից շատ տպավորել է «բինտերով» կապկպվելու պահը:) Ըստ նրա` դերասանի կերպարում ներկայանալը դժվար է, բայց շատ հաճելի:

 

 

Երգիչը, ով իր տեսահոլովակներում ևս ներկայացել է որոշակի դերակատարումներով, մեծ տարբերություն է տեսնում տեսահոլովակում և ֆիլմում ներկայանալու միջև: «Ես երգիչ եմ ու երգի միջոցով կարող եմ հոգեվիճակս հեշտությամբ փոխանցել ունկնդրին, իսկ դերասանի կերպարով ներկայանալն ավելի դժվար է: Միմիկաները, խոսքը, կերպարի մեջ մտնելն այլ դժվարություն են ենթադրում, եթե, իհարկե, խոսքն ինչ-որ լուրջ դերի մասին է,- ասաց Արամեն ու ավելացրեց,- Այս դերը շաաատ լուրջ չէր, բայց պատասխանատու էր»:

 

Երգչից տեեղեկացանք, որ առաջիկայում նոր տեսահոլովակ կունենա նոր երգի հիման վրա: «Պաչի-պուչի» կոչվող երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է  Կարեն Սևակը:

Այն, ամենայն հավանականությամբ, եթերում կլինի հաջորդ տարի:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը