ESem.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի տղամարդկանցում կողակիցներն արտերկրից են:

Արսեն Գրիգորյան և Ջուլիետտա 

2009 թվականը բեկումնային եղավ երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանի համար: Նա գտավ իր երկրորդ կեսին` Ջուլետտային, ով մինչ երգչին ճանաչելը Ֆրանսիայում էր ապրում: Ջուլիետտան այժմ էլ հաճախ է գնում Փարիզ, բայց բնակվում է Հայաստանում: Համատեղ կյանքը ընթացքում ամուսնները երկու երեխա են ունեցել:

 

 

Արմո և Անի 

Երգիչ Արմոյի կինը նույնպես Ֆրանսիայից է: Ծանոթությունից ու երգչից ամուսնության առաջարկ ստանալուց հետո Անին տեղափոխվել է Հայաստան: Զույգն  ապրում է Արմոյի ընտանիքի հետ:

 

 

Նորո և Արմինա 

Հինգ տարի սպասելուց հետո` 2010 թվականին, երգիչ Նորոն հասավ իր ուզածին :) Գնալով իր սիրո հետևից նա ամուսնացավ Միացյալ Նահանգներում բնակվող Արմինայի հետ ու ինքն էլ բնակություն հաստատեց այնտեղ:

 

 

Ալեքսանդր Բաբասյան  և Լիլիթ 

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու կինը` Լիլիթը, երկու տարի է, ինչ ամուսնացած են: Պսակադրությունից հետո մեկ տարի Հայաստանում ապրելուց հետո զույգը մեկնել է Ռուսաստան և մինչ օրս բնակվում է այնտեղ:

 

 

Դավիթ Սեխպեյան և Նարինե 

Դերասան Դավիթ Սեխպեյանի կինը` Նարինեն, մինչ ամուսնանալը երկար տարիներ բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա և Դավիթն ամուսնությունից հետո որոշ ժամանակ Հայաստանում էին ապրում, սակայն մոտ մեկ տարի է` ԱՄՆ-ում են:

 


Հայտնի զույգերին ներկայացրեց Մերի Պողոսյանը