Այս թեստն անցկացնելու համար Ձեզ հարկավոր է  թուղթ ու  գրիչ:

 

Նկարագրությունը:


Մենք Ձեզ առաջարկում ենք ներս նայել կախարդական դռներից: Ուր են դրանք տանում, գիտեք միայն Դուք և Ձեր ենթագիտակցությունը:

 

Կանոնները:


Պատկերավոր կերպով պատկերացրեք Ձեզ իրավիճակներում, որոնք Ձեզ կառաջարկվեն, հետո նկարագրեք Ձեր «տեսածը» և պատասխանեք  թեստի հարցերին: Որպեսզի ավելի հեշտ լինի, խորհուրդ ենք տալիս գրի առնել պատասխանները:

 

Թեստը:


Հանգիստ տեղավորվեք և պատրաստվեք մի քանի րոպե անցկացնել Ձեր երևակայական աշխարհում: Պատկերացրեք Ձեզ սպիտակ դռնով մտնելիս: Նկարագրեք այն, ինչ տեսք ունի, որտեղ է գտնվում, ինչ նյութից է պատրաստված, հեշտ բացեցիք այն, և վերջապես` ինչ է դռան ետևում, ինչ միջավայր է, ինչպես էիք Դուք Ձեզ զգում, այնտեղ մարդիկ, կենդանիներ կամ հեքիաթային հերոսներ կային, նրանք Ձեզ դուր եկան, միգուցե Դուք վախեցաք նրանցից:

 

Հարցերին որքան հնարավոր է մանրամասն պատասխանեք:

 

Սպիտակ դռնից հետո, առանց պատասխանները նայելու, հերթականությամբ պատկերացրեք  կապույտ, մանուշակագույն, սև, կարմիր և կանաչ դռները: Նկարագրեք յուրաքանչյուր դուռը և նկարագրեք` ինչպես էիք դուք Ձեզ զգում այդ դռնով մտնելիս: Որտեղ ամենից լավը Ձեզ զգացիք, որտեղ կվերադառնայիք, իսկ որտեղ` ոչ:

 

Թեստի բացատրությունը:


Հոգեբանները կարծում են, որ դռներից յուրաքանչյուրը համապատասխանում է մեր կյանքի մի ոլորտին: Սպիտակ դուռը մահվան մասին Ձեր պատկերացումներն են, կապույտը` վերաբերմունքը մանկությանը, մանուշակագույնը`կրոնին և առեղծվածային երևույթերին, սևը` սեքսին, կարմիրը` Ձեր վերաբերմունքը արվեստին և կապը դրա հետ, իսկ կանաչը` հարաբերություններն ընկերների հետ:

 

Թեստի վերլուծությանը պետք է մոտենալ շատ թեթև: Ուշադրություն դարձրեք ոչ միայն մանրուքներին, այլ նաև զգացողություններին, որոնք Ձեզ մոտ առաջացան յուրաքանչյուր դուռը պատկերացնելուց: Ինչպես էիք դուք Ձեզ զգում` լարված թե  թուլացած, հետաքրքիր էր Ձեզ համար, թե ձանձրալի, ուրախ, թե տխուր և այլն: Կարևոր են նաև դռնից ներս գտնվող կենդանիները և մարդիկ:

 

Օրինակ` սպիտակ դռան հետևում շատերը պատկերացնում են հիվանդասենյակ, և դա բնական է: Իհարկե, հիվանդանոցները ոչ ոքի մոտ հիացմունք չեն առաջացնում, բայց դռան ետևում զգացողությունները տարբեր կարող են լինել` հանգստությունից մինչև հետաքրքրասիրություն, վախից մինչև տհաճության զգացողություն: Շատերը սպիտակ դռան հետևում տեսնում են իրենց մահացած հարազատներին կամ հրեշտակների:

 

Ամենահաճելի զգացողությունները մարդիկ ունենում են կապույտ դուռը պատկերացնելիս: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մանկությունը մարդու կյանքի ամենահրաշալի ժամանակահատվածն է և այն հիշելը միշտ հաճելի է: 

Աթեիստները հաճախ չեն կարողանում մանուշակագույն դուռը պատկերացնել:

 

Փակ բնավորություն ունեցող մարդիկ բոլոր դռների, հատկապես կանաչ դռան հետևում ոչ ոքի չեն տեսնում, նրանք այնտեղ միայնակ են: