«Անասելի գեղեցիկ է Երուսաղեմը: Երկինքը ցածր է, թվում է` այնքան մոտ ես Աստծուն». BRAVO.am-ի հետ զրույցում այսպես է բնորոշել Արմինկան սուրբ քաղաքը, որտեղից օրեր առաջ է վերադարձել.“Այն զգացողությունն եմ ապրել, որը չկար ո՛չ Հռոմում, ո՛չ Վատիկանում»: 


Երգչուհին տասնօրյա ուխտագնացության էր մեկնել քրոջ` Լուսինե Նահապետյանի և Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Դանիելի հետ, ով էլ մկրտել է իր որդուն` Ալեքսին. «Առաջին անգամ էի այնտեղ: Այցելել եմ բոլոր սրբավայրերը` Սուրբ Հարություն տաճար, Քրիստոսի գերեզման, Հորդանան գետի այն հատվածը, որտեղ մկրտվել է Տերը, եւ այլն: Մասնակցել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանի մոտ մատուցված ժամերգությանը»: 


Շարունակությունը` այստեղ: