ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ գրկախառնության Cuddle Up to Me սրահն արդեն մեկ շաբաթ գործում է, որի ընթացքում հաճախորդների թիվը հասել է 10 հազարի:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով people.com կայքը, գրկախառնության ծառայությունը գտնվում է Օրեգոնի նահանագի Պորտլենդ քաղաքում: Մեկ ժամվա ծառայության արժեքը 60 ԱՄՆ դոլար է, որի մեջ մտնում են գրկախառնության տարբեր ձևեր:

 

Սրահի սեփականատերը Սամանտա Հեսսն է: Նրա խոսքով` նման ծառայություն հիմնելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ իր կյանքում  հիասթափության շրջան էր: Սկզբում ծառայությունը մատուցվում էր հաճախորդի տանը, այնուհետև նա որոշել է սրահ բացել: