Կարծիք կա, որ հայերն ու իտալացիները նման են` թուխ մազեր, տաքարյուն բնավորություն, կրքոտ էություն: Ամենահայտնի իտալուհի  Մոնիկա Բելուչչին և  վերջին շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած հայուհի Վարդան որոշակի նմանություն ունեն. երկուսն էլ սևահեր են, ունեն ընգդծված հոնքեր, փոքրիկ քիթ և ընդգծված շրթունքներ: Վարդան ակնհայտ նման է երիտասարդ Մոնիկային, ինչը կարող եք տեսնել ESem.am-ի առանձնացրած նկարներում:

 

 

Մոնիկա Բելուչչի

Մոնիկա Բելուչչին` աշխարհի ամենասեքսուալ և գեղեցիկ դերասանուհիներից մեկը, այս տարի բոլորեց 50 տարին, սակայն նայելով նրա լուսանկարներին` դժվար է հավատալ անձնագրային տվյալներին:)

Գեղեցկուհի Մոնիկան ամուսնացած է հայտնի դերասան Վենսան Կասսելի հետ, ով արտաքնապես բավականին հեռու է իդեալից, սակայն երկրագնդի ամենացանկալի կանանցից մեկի կողքին է:

Դերասանուհին բավականին ուշ է մայրացել. առաջնեկը ծնվել է, երբ նա 39 տարեկան էր, իսկ երկրորդ երեխան` երբ 45 էր: Մոնիկան այս տարի նկարահանվել է «Սեր և պատերազմ» ֆիլմում, որի պրեմիերան սպասվում է 2015-ին:

 

 

ՎարդաՎարդանուշ Մարտիրոսյան 

Երբ հայտնի դարձավ, որ մերկապարի չեմպիոնուհի Վարդան հայ է, կարծիքները հակասական էին: «Սև հրեշտակ» բեմական անվամբ այս գեղեցկուհին 29 տարեկան է և արդեն տասը տարի է, ինչ զբաղվում է մերկապարով: Զուգահեռ նա զբաղվում է նաև դերասանուհու, դիզայների և երգչուհու կարիերայով:

Վարդան ունի 6 տեսահոլովակ, որոնցից 5-ը` դուետների հիման վրա: Դրանցից ամենաթարմը Միհրան Ծառուկյանի հետ ներկայացրած  «Люби меня всегда» տեսահոլովակն է:

Մոսկվայում Վարդան ունի մերկապարի  սեփական դպրոց, որը կոչվում է «Burlesque by Varda»: Դեռ նախորդ տարի մերկապարուհին ցանկանում եր նման դպրոց ունենալ նաև Հայաստանում, սակայն իր խոսքով` հայերը դեռ շատ հեռու են մերկապարը արվեստ կամ սպորտ համարելուց: Վարդան թողարկում է նաև լողազգեստի և գլխաշորի իր ստեղծած հավաքածուն:

 

 

 

 

 

 

 

 


By Tina