Հայկական իրականություն, սեր, ինտրիգ ու հումոր.  Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան: Թվում էր՝ ֆիլմի մասին տեղեկությունները հեղեղել են համացանցը, ու հանդիսատեսն ամեն ինչ գիտի դրա մասին,  արի ու տես՝ այդպես չէր:) Լսարանին անակնկալ էր սպասվում, քանի որ ֆիլմում դերակատարում ուներ ոչ միայն երգիչ Արամոն, այլև Արամեն: Թե երգիչն ի՞նչ գործ ուներ «Ուրիշի փոխարեն», կիմանաք ֆիլմը դիտելուց հետո:)

 

Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Վահագն Գալստյանի, Թամարա Պետրոսյանի, Սաթի Ջանիբեկյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ Հրանտ Երիցկինյանի դեբյուտային ֆիլմը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին շատ է դուր եկել: Ըստ նրա՝  Հրանտի համար սա ոչ թե դեբյուտ էր, այլ փորձառու ռեժիսորի շատ լավ ֆիլմ:

 

 

«Սա այն հաճելի դեպքերից է, երբ պահպանված են ժանրային բոլոր առանձնահատկությունները, օրենքները, նյուանսները և չկա որևէ գռեհկություն: Կա հայկականություն, առանձնահատկություն, Հրանտի տեսակին բնորոշ թեթևություն, շատ լավ դերասանական կազմ: Ո՞վ է ասել, որ ռոմանտիզմը պետք է ողբի մեջ լինի, կատակերգության մեջ նույնքան ռոմանտիզմ կա, ու դա շատ լավ է: Երբեմն պետք է կողքից տեսնենք, որ հասկանանք՝ իսկապես զգացմունքն է կարևորը, էականը ընտանիք կազմելու հարցում, ոչ թե պլանավորումը, ինչպես լինում է շատ դեպքերում»,- ESem.am-ին ասաց Նազենին:

 

 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ևս շատ է հավանել այս ֆիլմը: «Ֆիլմը կլանում է ու մինչև վերջ մեծ հաճույքով նայում ես: Շատ ուրախ եմ Հրանտի հաջողությամբ: Դեբյուտի համար ուղղակի ցնցված եմ, ապրի ինքը, դերասանական խաղը ևս շատ լավն էր»,- ասաց դերասանուհին:

 

 

Հովհաննես Ազոյանն այս ֆիլմում առաջին անգամ կերտում է հակահերոսին: «Բացասական  դեր խաղալը հեշտ էր, սակայն բարի կերպարների մարմնավորելն ավելի հեշտ է», -ասաց նա: Ըստ դերասանի ՝ ֆիլմի մեխը Սոս Ջանիբեկյանն է: Վերջինս ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմի դիտման ժամանակ բավականին լարված էր:

 

 

«Որոշ տեղերում ծիծաղ էի ակնկալում, լռություն էր, որոշ տեղերում լռություն էի ակնկալում, ծիծաղ էր, բայց ինձ համար կարևորը ոչ թե հանդիսատեսին ծիծաղեցնելն է, այլ հետաքրքիր պատմությամբ ժպիտ առաջացնելը: Որպես դեբյուտային սիրային կատակերգություն՝ հաջողված էր. կային ավելի նուրբ, ենթատեքստային հումորներ, որոնք աննկատ անցան, իսկ ուղիղ հումորները, ինչպես միշտ, միանգամից ծիծաղեցրին»,- նշեց դերասանը ու կարևորեց, որ մարդիկ չեն ափսոսա այն երկու ժամի համար, որ անցկացել են դիտելով այս ֆիլմը:  Ըստ Սոսի՝ սա ավելի շատ ռոմանտիկ ֆիլմ է՝ կատակերգական տարրերով ու կերպարներով:

 

Ֆիլմի ռեժիսոր Հրատ Երիցկինյանն էլ ESem.am-ին ասաց, որ իր ակնկալիքները և հանդիսատեսի արձագանքը գրեթե համընկնում էին: «Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ հոյակապ էր: Ես շատ գոհ եմ դերասաններից, այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ»,- ասաց Հրանտն ու հաջորդ տարի  ևս մեկ ֆիլմ խոստացավ:)

 

 

«Ուրիշի փոխարեն» ֆիլմը դիտելու էին եկել Սոս Ջանիբեկյանը, Վահագն Գալստյանը, Հովհաննես Ազոյանը՝ կնոջ հետ, Սաթի Ջանիբեկյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Քրիստինե Պեպելյանը, Նունե Եսայանը որդու՝ Հենրիի հետ, Ռաֆոն՝ Ռաֆայել Ղազանչյանը, Լուիզա Ներսիսյանը, Ավետ Բարսեղյանը, Նուռը, Լևոն Հարությունյանը, Արամոն և Էմմա Պետրոսյանը, Ռոլանդ Գասպարյանը՝ սիրելիի հետ, Աննա Թովմասյանը, սակայն առանց Արամեի, Աննա Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Նառան և այլք:

 

Հիշեցնենք, որ ֆիլմի սաունդթրեքի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, այն կատարել է Արամ MP3-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Լուսանկարեց Տաթևիկ Մկրտչյանը


Ֆիլմը դիտեց Ամալյա Հովհաննիսյանը