Ի՞նչ են խոսում. երգչուհի Ջուսն ու սիրելին` ֆրանսահայ Ռիչարդը, բաժանվել են:

Իրականում. համացանցում լուրեր են տարածվել, թե գարնանը նշանված Ջուսը նշանը հետ է տվել: Լուրի իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց երգչուհու հետ, ով հերքեց տեղեկությունը: «Բաժանվելու խոսակցություն եղել է, բայց նման բան դեռ չկա: Այս պահին ամեն բան կարգին է»,- ասաց նա:

 

 

Երգչուհու փոխանցմամբ` իր ու Ռիչարդի հարաբերությունները ճգնաժամային փուլում են, բայց ինքը հույս ունի, որ ամեն բան բարեհաջող կավարտվի: «Անկեղծ ասած` կան բաներ, որոնց պատճառով ինձ շատ վատ եմ զգում. վեց ամիս է` նշանված եմ, բայց նախկինի պես ինձ միայնակ եմ զգում: Այս հեռավորությունն ինձ դուր չի գալիս: Հասկանում եմ` այն և´ օբեկտիվ, և´ սուբեկտիվ պատճառներ ունի, միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է»,- նշեց երգչուհին:

 

 

Ըստ Ջուսի` իրենց հարաբերություններն այսպես շարունակվել չեն կարող. նա սիրելիից հաճախակի հանդիպումներ է պահանջում: «Օրը մի քանի անգամ շփվում ենք համացանցով, մշտապես տեղյակ ենք իրարից, բայց դա ինձ չի գոհացնում: Ուզում եմ, որ նա  միշտ կողքիս լինի, զգամ նրա ներկայությունը: Հիմա ինքն այնտեղ է, ես այստեղ և հեռավորության վրա չեմ կարողանում հասկանալ, որ կողակից ունեմ»,- անկեղծացավ նա:

Երգչուհու հավաստմամբ` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, տաևաձայնությունները հարթեն ու ամուսնանան, չի պատրաստվում մշտական բնակության մեկնել Ֆրանսիա: «Ամուսնությունից հետո և´ էստեղ կապրենք, և´ էնտեղ: Ես կարող եմ թողել իմ գործը, նա` իրենը: Հաճախ կգնամ-կգամ»,- ասաց երգչուհին:

 

 

Ջուսը ծիծաղելով նշեց նաև, որ մայրը նախաամուսնական պայման է դրել Ռիչարդի առջև: «Մինչև Հայաստանում տուն չգնի ինձ համար, թույլ չի տա ամուսնանամ:) Մայրս դա անելու իր պատճառներն ունի: Չի ուզում, որ հետագայում ես ու մեր երեխաներն ապրենք վարձակալած բնակարանում: Ռիչարդը համաձայնել է զոքանչի պայմանին: Եթե ամեն բան լավ լինի, հնարավոր է` եկող տարի Երևանում բնակարան գնենք»,- ասաց երգչուհին, ով գեղեցիկ ու լուսավոր բնակարանի մասին է երազում:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը