2006 թվականից Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունենում "Pomegranate Film Festival" հայկական ֆիլմերի փառատոնը: Այս տարի նոյեմբերի 5-ից 9-ը կայացած փառատոնին ժյուրիի կողմից 2014 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ելենա Արշակյանի «Մեր գյուղը», որը նաև ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:


BRAVO.am-ի հետ զրույցում Ելենա Արշակյանը պատմել է, թե ինչու է որոշել նախորդ տարի աշնանը «Առաջին ալիք»-ով ցուցադրված 16 մասից բաղկացած ֆիլմաշարը փառատոններին ներկայացնել որպես 96 րոպե տեւողությամբ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ.«Քանի որ հեռուստադիտողի կողմից սիրվել էր, մեր թիմն այն մոնտաժեց և դարձրեց գեղարվեստական ֆիլմ: Լոռու մարզի Դսեղ գյուղում նկարահանված այս ֆիլմն իսկապես մեծ սիրով ու ջերմությամբ ենք ստեղծել, երևի այդ պատճառով գնահատվեց Կանադայում: Կարծում եմ` այս փառատոնը լավ հարթակ է աշխարհով մեկ սփռված ստեղծագործող հայերի համար, որ իրենց ֆիլմերը ներկայացնեն»:


Շարունակությունը` այստեղ: