Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան մրգային տորթի կտորը վաճառքի է հանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մեկնարկային գինը կազմում է 500 դոլար:


Ենթադրվում է, որ աղանդերի արժեքը կհասնի մինչև 1-2 հազար դոլարի: Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ամուսնացել են 2011թ.-ին: Արարողության հյուրերին մատուցել են տարբեր ուտեստներ, այդ թվում` մրգային տորթ: Տորթի կտորը հնարավոր է գնել  Julien's Auctions Beverly Hills աճուրդում, որը կանցկացվի դեկտեմբերի 5-ին և 6-ին: