Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Ավո Խալաթյանն անկեղծ և ուրախ մարդ է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցեցներկայիս գործունեության, ֆիլմերում ու սերիալներում չնկարահանվելու պատճառների և ընտանեկան փոքրիկ գաղտնիքների մասին:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված:


-Զբաղված եմ թատրոնի ընթացիկ ներկայացումներով: Պարուհի դերասանուհի Ֆրիդա Յորքի հետ մոդեռն, պարային նոր ներկայացում ենք պատրաստում, որը Գարսիա Մարկեսի ստեղծագործության հիման վրա է: Ներկայացման պրեմիերան, հավանաբար, փետրվար ամսին կլինի:

 

-Այն հաջողակ դերասաններից եք, ովքեր գոհ են թատրոնի գործունեությունից:


-Իհարկե գոհ եմ: Ինքս 10 տարուց ավելի է արդեն, որ թատրոնում եմ, և կարող եմ ասել, որ այս ընթացքում բավական առաջընթաց է եղել: Նախ, մարդիկ են սկսել ավելի շատ ու հաճախ թատրոն գալ, նաև շատ ներկայացումներ են բեմադրվում:

 

Շարունակությունը` այստեղ