BlogNewz.am-ը գրում է.


1. Պառկել թարմ սպիտակեղենով անկողնում։


2. Փռշտալ երեք կամ ավել անգամ։

 

3. Զգալ, որ քո սիրած գրքի մեջ դեռ շատ չընթերցված էջեր են մնացել։

 

4. Սայթաքել ու չընկնել։

 

5. Ոտքի մատների արանքում զգալ ավազը։

 

6. Հաղորդագրություն ստանալ, որին սպասում էիր։

 

7. Արթնանալ իրական թվացող մղձավանջից ու գիտակցել, որ դա պարզապես երազ էր։

 

8. Կծել կարկանդակը, փքաբլիթը կամ էկլերն այն մասից, որտեղ միջուկն է։

 

9. Տապակած կարտոֆիլների մեջ գտնել չիպսի պես խրթխրթան կարտոֆիլ։

 

10. Էլեկտրոնային նոր սարքի վրայից պոկել դրա վրա փակցրած թաղանթը։

 

11. Ինչ-որ տոնի կապակցությամբ ստանալ շնորհավորանքներ այնպիսի մարդկանց կողմից, ում դու չես ճանաչում։

 

12. Պահված իրեր գտնել, որոնց մասին արդեն մոռացել էիր։

 

13. Երբ սառը անկողինը, որում պառկած ես, վերջապես տաքանում է։

 

14. Ակամա ու ճշգրիտ գրել հին ու մոռացված գաղտնաբառը։

 

15. Դիպչել մազերին դրանք նոր կտրելուց հետո։

 

16. Բացել տոներից հետո մնացած՝ համեղ ուտելիքներով լի սառնարանը։  

 

17. Երբ քեզ ազդանշան են տալիս մայրուղում, ու դու հասցնում ես մինչև ոստիկանին հասնելը նվազեցնել մեքենայի

արագությունը։

 

18. Սպորտային մեկնաբանից վայրկյան առաջ ասել այն, ինչ նա էր պատրաստվում ասում։

 

19. Հեռվից ինչ-որ բան ուղիղ աղբամանը նետել։

 

20. Հագնել հենց նոր գնածդ հագուստը։ 

 

21. Զարթուցիչի զանգից մեկ ժամ առաջ արթնանալ ու գիտակցել, որ դեռ շատ ժամանակ կա արթնանալու համար և նորից քնի մեջ ընկնել։

 

22. Ինչ-որ տեղ պատահաբար մանկության տարիներից հիշվող հոտ զգալ։

 

23. Նորից ու նորից լսել քո սիրած երգը, որ վերջերս էիր լսել։

 

Շարունակությունը` այստեղ: