BlogNewz.am-ը գրում է.


Հիվանդություններից ազատվելու համար հարկավոր է ոչ միայն ճիշտ դեղամիջոց ընտրել, այլև առավելագույնս արդյունավետ դարձնել դրա ազդեցությունը։ Դեղամիջոցը պետք է լուծվի ստամոքսում, ոչ թե քիմիական ռեակցիայի մեջ մտնի այն հեղուկի հետո, որով խմում եք այն։ Մարդիկ հաճախ այս կամ այն հաբերն ընդունում են այնպիսի ըմպելիքներով, ինչպիսիք են սուրճը, թեյը, գազավորված հյութը և այլն։ Պետք չէ նման բան անել։ Ինչու՞։ Կարդացեք հոդվածի շարունակությունը, և պատասխանը պարզ կլինի Ձեզ համար։ 


Գերմանացի դեղագործների հետազոտությունները ցույց են տվել, որ 315 դեղ, փոխազդելով սննդամթերքների հետ, փոխում են իրենց բուժիչ հատկությունները։ Եթե դրանք ընդունվում են սխալ սննդամթերքով, դրանց ազդեցությունն ուժեղանում կամ թուլանում է։ Երկու դեպքում էլ այդ փոփոխությունը բացասաբար է անդրադառնում բուժման գործընթացի վրա։ Բացի կողմնակի էֆեկտներից, որոնք դեպքերի մեծամասնությունում առաջանում են այս կամ այն դեղամիջոցի օգտագործման հետևանքով, առաջանում են նաև մի շարք տհաճ զգացողություններ այն պատճառով, որ Դուք սխալ հեղուկով եք ընդունել տվյալ դեղերը։ 

1. Թուրինջի հյութ 

Напитки, которые не дружат с лекарствами

Հյութերի շարքում հատկապես վտանգավոր է թուրինջի հյութը։ Այս հյութի բաղադրության մեջ մտնող բիոֆլանովոիդները 300 %-ով ուժեղացնում են դեղի ազդեցությունը։ Եթե միգրենի դեմ հաբ ընդունեք այս հյութով, Ձեր սիրտը կսկսի սովորականից ավելի արագ բաբախել։ Արդյունքում Ձեզ մոտ կառաջանա առիթմիա (սրտի ռիթմի խանգարում) կամ նույնիսկ ավելի վատ հետևանքներ։ Պոտենցիայի կամ տոնուսի բարձրացման դեղերը կարող են առհասարակ կաթվածի հանգեցնել։ Այլ հյութերը ևս անցանկալի են։ Բազում դեղահաբեր պարունակում են С վիտամին, իսկ դրա ուժեղացած կոնցենտրացիան հանգեցնում է ալերգիկ ռեակցիաների։ Հենց այս պատճառով էլ չարժե դրանք խմել կոմպոտով։   

 

 

Շարունակությունը` այստեղ: