Երգչուհի Սիրուշոյի ամերիկաբնակ երկրպագուներն անհամբեր սպասում են նրա մենահամերգին, որի ժամանակ առաջին անգամ երգչուհու նորածին որդուն տեսնելու հնարավորություն կունենան, կունկնդրեն արդեն սիրված ու նոր երգեր:

 

 

Սիրուշոն դրես կոդ է սահմանել նոյեմբերի 9-ին կայանալիք մենահամերգի համար: Նա երկրպագուներին կոչ է արել էթնիկ ինչ-որ բան հագած ներկայանալ միջոցառմանը:

Այս մասին երգչուհին տեղեկացրել է ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով` լուսանկարի միջոցով հուշելով, որ դա կարող է լինել ոչ միայն հագուստ, այլև աքսեսուար: