BlogNewz.am-ը գրում է.


Կյանքում մեր ամենամեծ հիասթափությունները հաճախ անիրական սպասումների հետևանքով են առաջանում՝ հատկապես մյուսների հետ փոխհարաբերություններում։ Երբ ավելի քիչ ես ինչ-որ բան սպասում մյուսներից, դու թե՛ քո կյանքում, թե՛ մյուսների կյանքում նվազեցնում ես անտեղի տառապանքն ու հիասթափությունները՝ ինքդ քեզ ու մյուսներին օգնելով կենտրոնանալ այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են։


Ես այս աշխարհում չեմ, որ քո սպասումների համաձայն ապրեմ, և ոչ էլ դու այստեղ ես, որ ապրես իմ սպասումների համաձայն։ Բրյուս Լի


 Մի՛ ակնկալիր մյուսներից համաձայնվել քեզ հետ — Դու արժանի ես երջանիկ լինել։ Դու արժանի ես ապրել այն կյանքով, որը ոգեշնչում է քեզ։ Թույլ մի տուր, որ մյուսների կարծիքները ստիպեն քեզ մոռանալ դա։ Դու այս աշխարհ չես եկել մյուսների սպասումների համաձայն ապրելու համար, ոչ էլ պետք է կարծես, թե մյուսները պետք է ապրեն այնպես, ինչպես դու սպասում ես։

 

Իրականում, որքան ավելի շատ սեփական որոշումներդ ընդունելի դարձնես ինքդ քեզ համար, այնքան ավելի քիչ կսպասես, որ մյուսները դա ընդունելի համարեն։  Դու պետք է համարձակվես լինել այնպիսին, ինչպիսին կաս և հետևես քո ինտուիցիային, որքան էլ դա վախեցնող ու տարօրինակ թվա։ Մի՛ համեմատիր քեզ մյուսների հետ։ Մի՛ հիասթափվիր մյուսների հաջողություններն ու առաջխաղացումը տեսնելով։ Հետևիր քո սեփական ուղղուն ու հավատարիմ եղիր քո սեփական նպատակներին։


Հաջողությունը կյանքդ քո ձևով երջանիկ անցկացնելն է։

 

Շարունակությունը` այստեղ: